Ինչպիսի սննդակարգը կօգնի վերականգնվել կորոնավիրուսից հետո
Advertisement 1000 x 90

Ինչպիսի սննդակարգը կօգնի վերականգնվել կորոնավիրուսից հետո

Ինչպիսի սննդակարգը կօգնի վերականգնվել կորոնավիրուսային վարակից հետո։ Այս մասին իրենց կարծիքն են հայտնել «Ռոսպոտրեբնադզոր»-ի փորձագետ Մարգարիտա Պրովոտորովան եւ բ.գ.թ. Մարգարիտա Կորոլյովան (Ռուսաստան)։

Ինչպես գրում է «Երեկոյան Մոսկվան», սննդակարգը պետք է պարունակի թարմ բանջարեղեն, հատապտուղներ եւ մրգեր։ Հատկապես օգտակար են հազարի տերեւներն ու թարմ կանաչիները։ Ամենօրյա սննդում պետք է լինի առնվազն 400 գրամ այդպիսի մթերք։

«Սա թույլ կտա ապահովել ոչ միայն վիտամին C-ի, բետակարոտինի, ֆոլաթթվի, բիոֆլավոնոիդների, այլեւ բջջանյութի օրական նորման, որն օգնում է պահպանել աղիքների միկրոբիոմը»,- ասել է Պրովոտորովան:

Իր հերթին Մարգարիտա Կորոլյովան ընդգծել է սննդակարգում ճարպերի կարեւորությունը։ Ճարպերը, ըստ մասնագետի, կարող են լինել ինչպես բուսական, այնպես էլ կենդանական ծագման։ Նրա խոսքով՝ կարեւոր է սննդակարգում ներառել ընկույզներ, բույսերի սերմեր, բեկոն, Հյուսիսային ծովի ձուկ եւ հալած յուղ:

news.am