Դերասան Բրեդ Փիթը դեռահաս տարիներից երազում էր նկարահանվել ֆիլմերում և այդ պատճառով տեղափոխվում է Լոս Անջելես։ Ապագա աստղի առաջին ծանոթությունը Կալիֆոռնիայի հետ այնպիսին չէր, ինչպիսին նա պատկերացնում էր, գրում է Mirror պարբերականը:
Որպեսզի կարողանա վճարել դերասանական վարպետության դասերի համար, Փիթը կրել է հսկա հավի հանդերձանք և մարդկանց հրավիրել ռեստորան։ Նա նաև մերկապարուհիներ է սպասարկել:
«Իմ աշխատանքն էր նրանց ամուրիների երեկույթներին տանել: Ես հավաքում էի գումարը, միացնում էի երաժշտությունը և բռնում էի աղջիկների շորերը. այնքան էլ լավ մթնոլորտ չէր»,- խոստովանել է Փիթը:
Միևնույն ժամանակ դերասանը նշել է, որ մերկապարուհիները «փոխել են իր կյանքը». աղջիկներից մեկը նրան պատմել է Ռոյ Լոնդոնի դերասանական դասընթացների մասին։
Դա հանգեցրել է նրան, որ Փիթը ստացել է իր առաջին դերերը կինյում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը