Բաղադրիչներ
- Պաքսիմատ – 150 գ
- Հավի կրծքամիս – 8 կտոր
- Քերած պարմեզան – 150 գ
- Ռեհան – 11 թ/գ
- Չորացրած ուրց – 11 թ/գ
- Խնկածաղիկ – 1 թ/գ
- Չորացրած սխտոր – 1/2 թ/գ
- Աղ՝ ըստ ցանկության
- Աղացած կարմիր պղպեղ՝ ըստ ցանկության
- Կարագ
Պատրաստման եղանակը
- Հավի կրծքամիսը կտրատել մոտավորապես 1.5-2 սմ լայնության շերտերի:
- Խառնել պաքսիմատը, կանաչիները, պարմեզանը և համեմունքները:
- Հալեցրած կարագի մեջ նախապես թավալած հավի կրծքամսի կտորները պատել պաքսիմատի և կանաչիների խառնուրդով և շարել յուղապատ տապակի վրա:
- Հավը 20 րոպե եփել 200 աստիճան ջեռոցում:
- Մատուցել մարինարա կամ մեղրով և մանանեխով սոուսի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը