Օրական որքա՞ն շոկոլադ կարելի է ուտել՝ առանց առողջությանը վնաս հասցնելու
Advertisement 1000 x 90

Օրական որքա՞ն շոկոլադ կարելի է ուտել՝ առանց առողջությանը վնաս հասցնելու

Օրական 15 գրամ շոկոլադը անվնաս նորմա է, որը չպետք է գերազանցել։ Նման կարծիք է հայտնել սննդաբան Մարինա Ապլետաեւան (Ռուսաստան)։

Ինչպես գրում է «Ռիդուս» թերթը, շոկոլադը, ինչպես նշել է մասնագետը, սննդակարգում պարտադիր մթերք չէ։

Մասնագետի կարծիքով՝ ավելի լավ է ընտրել մուգ շոկոլադ, որն առնվազն 50% կակաո է պարունակում։ Ընդհակառակը, կաթնային շոկոլադից պետք է հրաժարվել, քանի որ այն պարունակում է շատ շաքար։

Ապլետաեւան նաեւ խորհուրդ է տվել չչարաշահել հրուշակեղենը՝ հատկապես նրանք, ովքեր տառապում են շաքարային դիաբետով, նախադիաբետով, ալերգիայով կամ ստամոքսաղիքային հիվանդություններով։

«Եթե իսկապես քաղցր բան եք ուզում ուտել, ապա ավելի լավ է շոկոլադը փոխարինեք մարմելադով կամ չորամրգերով, որոնք ունեն սննդային մանրաթելեր եւ որոնք կխոչընդոտեն շաքարի կլանումը»,-ասել է մասնագետը։

news.am