Մայա Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային հմայիչ կերպարում։
«Յուրաքանչյուր, նույնիսկ ամենալուրջ, գործնական, ամենասկզբունքային տղամարդու հոգում ապրում է ռոմանտիկ անձնավորություն։ Կնոջը երջանիկ դարձնելն այն բնական ծրագիրն է, որը կառավարում է յուրաքանչյուր տղամարդու։ Տղամարդը չի կարող ինչ-որ բան անել միայն իր համար, նա հաճույք չի ստանում դրանից, քանի որ նրա զգացմունքային դաշտն այնքան էլ լայն չէ, որքան կնոջինը։
Կնոջ էներգիան, ահա թե ինչն է գրգռում տղամարդու միտքը, եւ բորբոքում ներքին կրակը։ Էմոցիան էներգիա է, որին գնում է տղամարդը։ Որքան կնոջ զգացմունքները վեհ են, այնքան ավելի հեշտ է տղամարդուն «առաջ գնալ»։ Ահա, թե ինչու պետք է զբաղվեք ձեզնով․․․ Կանայք զգում են իրենց զգողականությունտ եւ ծաղիկ են դառնում տղամարդու համար․․․», – հրապարակման կից գրել է Մայա Պողոսյանը, ապա նշել նաեւ ամուսնուն։