6 ապրանք՝ պահպանման անսահմանափակ ժամկետով
Advertisement 1000 x 90

6 ապրանք՝ պահպանման անսահմանափակ ժամկետով

Որոշ մթերքներ կարելի է պահել բավականին երկար, եւ դրանք չեն փչանա։ Նման մթերքներից մի քանիսի ցանկը ներկայացված է WeChat սոցիալական ցանցում, մեջբերել է «ԻնոՍՄԻ»-ն։

Հեղինակների կարծիքով՝ պիտանելիության ժամկետ չունեն.

  • մեղրը,
  • սոյայի սոուսը,
  • օղին,
  • լոբազգիները,
  • աղը,
  • չորացրած սունկը:

Բնական մեղրը, որը չի պարունակում հավելումներ կամ կոնսերվանտներ, կարող է պահպանվել 2.5-ից 3.5 տարի։ Որոշ սորտեր կարող են պահպանվել ավելի քան 5 տարի:

Սոյայի սոուսը հերմետիկ տարայի մեջ պահպանման ժամկետ չունի, իսկ բացելուց հետո այն օգտագործման համար պիտանի է 3-5 ամիս։ Նույնը վերաբերում է օղուն:

Լոբազգիներն ու աղը եւս կարելի է երկար պահել, եթե դրանց վրա հեղուկ չհայտնվի։ Չորացրած սունկը նույնպես խորհուրդ է տրվում պահել չոր վայրում։

Մթերքների ցանկում, որոնք կարող են օգտագործվել ժամկետն անցնելուց հետո, ներառվել են նաեւ հացը, յոգուրտները, չրերը, պանիրը, պահածոյացված լոլիկները, մակարոնեղենը, չիփսերը, բրինձը, մուրաբաները, ալկոհոլը եւ զովացուցիչ ըմպելիքները, ինչպես նաեւ արագ պատրաստվող ապուրները։

news.am