Ամեն օր արքայախնձոր ուտելը կարող է օգնել ձեզ նիհարել եւ բարելավել աղիների աշխատանքը, կարծում է սննդաբան Իրինա Ստեպնայան (Ռուսաստան):
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, մասնագետն արքայախնձորն իդեալական է համարում նիհարելու համար. այն հարուստ է B, C, A խմբի վիտամիններով եւ միկրոէլեմենտներով՝ երկաթով, մագնեզիումով եւ կալցիումով։
Մասնագետն արքայախնձոր է առաջարկում այն մարդկանց, ովքեր ձգտում են բարելավել աղիների աշխատանքը եւ լուծել փորկապության հետ կապված խնդիրները:
Նիհարողները, ըստ մասնագետի, եւս կարող են արքայախնձորը հանգիստ ավելացնել սննդակարգում, սակայն խորհուրդ է տրվում ուտել օրական 150 գրամից ոչ ավելի։
«Ավելի լավ է այն ուտել կաթնամթերքի հետ, այդպես դուք դիետիկ ընթրիք եւ գեղեցկության ու առողջության համար օգտակար միկրոէլեմենտների ամբողջական փաթեթ կստանաք»,- ասել է Ստեպնայան:
Մասնագետը հիշեցրել է, որ արքայախնձորը հակացուցված է ալերգիա ունեցողներին եւ գաստրիտով ու ստամոքսի խոցով հիվանդներին։
news.am