Բաղադրիչներ
- Հավի կրծքամիս – 500 գ
- Կաթ – 100 մլ
- Ձու – 1 հատ
- Կարագ – 50 գ
- Կարմիր աղացած պղպեղ – 0.5 թ/գ
- Աղ՝ ըստ ցանկության
- Աղացած սև պղպեղ – 2 պտղունց
- Գինձ – 0.5 թ/գ
Պատրաստման եղանակը
- Միսը լվանալ և կտրատել: Միսը և կարագի կտորն անցկացնել մսաղացով:
- Ավելացնել հում ձուն, աղացած պղպեղները, գինձը, աղը և կաթը: Լավ խառնել:
- Սննդային թաղանթի վրա լցնել 2 գդալ մսային զանգվածից և կոնֆետի նման ամուր թաթափել, ծայրերը թելով կապել:
- Նրբերշիկները լցնել սառը ջրի մեջ և եռացնել, ինչից հետո ցածր կրակի վրա եփել մոտ 20 րոպե:
- Պատրաստի ներբերշիկները տապակել բուսայուղով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը