Porsche-ի նոր գովազդային հոլովակը, որը նկարահանվել է Հայաստանում։ Այս մասին տեղեկացանք Մովսես Հարությունյանից:
Պատմական ակնարկ. Porsche-ի հիմնադիր Ֆերդինանդ Պորշեն ծնվել է 1875 թվականին Չեխիայում:
Ընկերության զինանշանը պարունակում է սև և կարմիր գծեր, նաև եղջյուրները, որոնք Գերմանիայի Վյուրտեմբերգ նահանգի զինանշանի տարրերն են, և իհարկե «PORSCHE» մակագրությունը։ Զինանշանի կենտրոնում գտնվող ձին նշանակում է, որ այն հիմնադրվել է որպես ձիաբուծական ֆերմա՝ 950 թվականին: Լոգոն առաջին անգամ հայտնվեց 1952 թվականին, երբ ապրանքանիշը մտավ ԱՄՆ շուկա՝ ավելի լավ ճանաչելիության համար։ Մինչ այդ մեքենաների վրա կար միայն «PORSCHE» մակագրությունը։
2019 թվականին գերմանիայի դատախազությունը Porsche ընկերությանը տուգանել է 535 միլիոն եվրոյով շարժիչների խախտումների համար, որոնք օգտագործվում են 2009 թվականից։ Դատախազությունը նշել է, որ որոշ աշխատակիցներ փորձարկման ժամանակ չեն իրականացրել անհրաժեշտ ընթացակարգերը, իրականում մեքենաների արտանետումների մակարդակը նորմայից բարձր է եղել։
Տեսանյութը՝ այստեղ