Նիհարել ցանկացող մարդիկ կարող են նույնիսկ ընթրիքին ուտել ածխաջրեր, եթե դրանք չեն գերակշռել օրվա ընթացքում։ Նման կարծիք է հայտնել սննդաբան Տատյանա Դիկը (Ռուսաստան)։
ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում մասնագետը խորհուրդ է տվել ընթրիք ընտրելիս սկսել օրվա ընթացքում կերածից։ Եթե օրվա ընթացքում շատ ածխաջրեր եք կերել, ապա երեկոյան արժե ուտել սպիտակուցներ եւ մանրաթելեր, օրինակ՝ ձուկ, թռչնամիս, ծովամթերք՝ բանջարեղենային աղցանով կամ ռագու: Նաեւ, ըստ մասնագետի, կարելի է կաթնաշոռ ուտել հատապտուղներով կամ մրգերով։