
Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու՝ Էմիլի հետ։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, հրապարակված կադրում երիտասարդ զույգը մեղմ ժպտում է։ Սոնան, ով մեղրամիսն է անցկացնում Փարիզում, առանց շպարի է, մազերն արձակված են։ Նա կրում է զոլավոր պրինտով վերարկու, ինչը համադրել է ոճային գլխարկի հետ։ Հրապարակումը տաղանդավոր երգչուհին չի մակագրել։