
Երգչուհի Արմինկան երկրպագուների ու հետեւորդների հետ կիսվել է նոր լուսանկարներով, որոնցում պատկերված է հմայիչ ու ոճային կերպարում։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին կերպարանք է ընդունել ուսը բաց, դեղին գույն բլուզով, մանուշակագույնի երանգի, ատլասե լայն տաբատով։ Նրա մազերն արձակված են, նա նվազագույն շպար է նախընտրել։ Երգչուհու ոճային կերպարն ամբողջացնում է աքսեսուարը․ վզնոց։ «Դրսի մռայլ եղանակին հակառակ՝ թող այստեղ լինի վառ ու ջերմ նկար», – հրապարակումը մեկնաբանել է Արմինկան։