
Հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Հրաչուհին սեւ բլուզ է կրում։ Նա արձակել է մազերն ու ցույց տվել բնական գեղեցկությունը։ Լուսանկարը մեկնաբանված չէ։