
Երգչուհի Սոնա Ռուբենյանն Instagram–ի իր էջում ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել Փարիզի հայտնի Մոնմարտր Սակրե Կյոր բազիլիկ տաճարի ֆոնին: Լուսանկարում Սոնան ամուսնու՝ Էմիլի հետ է։
Զույգը Ֆրանսիա է մեկնել հարսանյաց արարողությունից հետո:
Երգչուհին չի մեկնաբանել լուսանկարը, սակայն հետևորդներն այն ողողել են գովեստի խոսքերով՝ երիտասարդներին բնորոշելով որպես գեղեցիկ զույգ։