14-17-րդ դարերի չինական ըմպանակներ` հայտնաբերված Գնդեվանքում
Advertisement 1000 x 90

14-17-րդ դարերի չինական ըմպանակներ` հայտնաբերված Գնդեվանքում

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը շարունակում է ներկայացնել հնագիտության ֆոնդի նմուշները։

Այս անգամ կխոսենք Մին հարստության այս ճենապակե ըմպանակներից։ 1980-ականների սկզբին նրանք հայտնաբերվել են Վայոց ձորի Գնդեվանքում (կառուցվել է 10-րդ դարում) իրականացված մաքրման և վերականգնման աշխատանքների ընթացքում։
Կաթնագույն մակերեսին մուգ և բաց կապույտ երանգներով արված տարբեր տեսարանները և նստուկի հատվածում չինական հիերոգլիֆային գրերը վկայում են, որ այս ըմպանակները պատրաստվել են չինական Մին հարստության շրջանում` 14-17-րդ դարերում:

Հայտնաբերված չինական ըմպանակները վկայում են, որ մեր ժողովրդի ու եկեղեցու համար բարդ ժամանակաշրջանում անգամ հայ վաճառականները շարունակել են իրենց առևտրական գործարքները հեռավոր արևելյան տարածաշրջաններում և մասնակիցը եղել «Մետաքսի ճանապարհի» ուշմիջնադարյան տարանցիկ առևտրին:

shantnews.am