Աղցան, որն անպայման պետք է պատրաստել Ամանորին
Advertisement 1000 x 90

Աղցան, որն անպայման պետք է պատրաստել Ամանորին

«Черетто море» ռեստորանի շեֆ-խոհարար Վլադիմիր Սիդորովի հեղինակային «Միմոզա» աղցանը՝ ապխտած իշխանով:

Բաղադրիչներ

  1. Ապխտած իշխան – 300 գ
  2. Կարտոֆիլ – 4 հատ
  3. Ձու – 3 հատ
  4. Գազար – 2 հատ
  5. Սոխ – 1 հատ
  6. Մայոնեզ – 100 գ
  7. Սամիթ – 20 գ
  8. Աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Ձվերը և բանջարեղենը, բացի սոխից, եփել, սառեցնել, մաքրել: Կարտոֆիլը, գազարը, դեղնուցը և սպիտակուցը (առանձին) անցկացնել մանր քերիչով։ Սոխը մանր կտրատել, խաշել եռացրած ջրում, ջուրը քամել։
  2. Իշխանի միսը լցնել աղցանամանի մեջ, տրորել պատառաքաղով։ Վրան շերտով լցնել քերած սպիտակուցը, պատել մայոնեզով, այնուհետև տարածել կարտոֆիլի շերտը, համեմել աղով, կրկին պատել մայոնեզով:
  3. Հաջորդ շերտը սոխն է, ապա՝ կրկին մայոնեզ: Այնուհետև՝ գազար և մայոնեզի ևս մեկ շերտ: Վերջում աղցանին շաղ տալ քերած դեղնուց և զարդարել սամիթով։
  4. Թողնել սառնարանում 3-4 ժամ։

Պատրաստեց Անի Գաբուզյանը