Լեզուն մեր օրգանիզմի վիճակի հայելին է:
Կանգնիր հայելու առջև և նայիր լեզվիդ ու կարող ես կազմել քո օրգանիզմի դոսյեն:
Դեղին գույնը վկայում է մարսողական համակարգի խանգարումների մասին, իսկ եթե հիվանդությունը կրում է ծանր խրոնիկական բնույթ, լեզվի վրայի փառը դառնում է սև: Մարսողության խանգարման դեպքում լեզվի վրա կարող են մնալ նաև ատամների հետքերը:
Խցանումների և թունավորման դեպքում լեզվի փառը սպիտակ է և խիտ:
Թոքերի հիվանդության դեպքում այն դարչնագույն է:
Սիրտանոթային և թոքային համակարգի, ինչպես նաև արյան հիվանդությունների ժամանակ այն մուգ կարմիր է, իսկ սակավարյունության և հյուծվածության դեպքում՝ անգույն:
Մանուշակագույնը դիտվում է արյան և թոքերի ծանր հիվանդությունների դեպքում:
Կապույտ գույնը վկայում է սիրտ-թոքային և երիկամների համակարգի հիվանդությունների մասին և հարկավոր է շտապ դիմել բժշկի:
Լեզվի մեջտեղի ծռված գիծը վկայում է առանձին ողերի խնդիրների մասին, իսկ ճաքերը և խորը ծալքերը՝ օրգանիզմի կենսաէներգետիկայի խանգարման:
Եթե ունեք վարդագույն, խոնավ, բարակ սպիտակ փառով լեզու, ուրեմն դուք լիովին առողջ եք:
Շնչառության թարմությունը 70 տոկոսավ կախված է լեզվի վիճակից: Նաև հարկավոր է իմանալ, որ եթե լեզուն վառ կարմիր է, չոր կամ կոշտ՝ ուրեմն պակասում է B2 վիտամինը, եթե արնակապույտ է և այտուցված՝ B3 վիտամինը, եթե հաճախ է արնահոսում՝ C վիտամինը: