Tesla Inc.-ի հիմնադիր եւ ղեկավար Իլոն Մասքը դեկտեմբերի 13-ին իր ընկերությունում բաժնետոմսերի հերթական փաթեթը վաճառել Է ավելի քան 900 միլիոն դոլար գումարով: Փաստաթղթերի համաձայն, որոնք տրվել են ԱՄՆ-ի արժեթղթերի եւ սակարանների հանձնաժողովում (SES), Մասքը վաճառել Է Tesla-ի եւս 934 հազար 91 բաժնետոմս՝ մոտավորապես 906,49 միլիոն դոլարի դիմաց:
Նա նաեւ իրացրել Է Tesla-ի արժեթղթերի գնման 2,134 միլիոն օպցիոն՝ մեկ բաժնետոմսի դիմաց 6,24 դոլար գնով: Անցյալ շաբաթվա վերջին Մասքը վաճառել Է բաժնետոմսերի նմանօրինակ փաթեթ, որն այդ պահին արժեցել Է գրեթե 1 միլիարդ դոլար: Մասքը նոյեմբերի սկզբին հարցում Է անցկացրել Twitter-ում Tesla-ի իրեն պատկանող արժեթղթերի 10 տոկոսի վաճառքի շուրջ, եթե նման քայլի օգտին քվեարկեն Twitter-ի օգտատերերը: Քվեարկությանը մասնակցել Է Twitter-ի մոտավորապես 3,5 միլիոն օգտատեր, որոնց շուրջ 58 տոկոսն աջակցել Է արժեթղթերի վաճառքին:
Այդ ժամանակվանից նա իրացրել Է արդեն մոտավորապես 12 միլիոն արժեթուղթ, այդ թվում՝ 9,85 մլրդ դոլարի՝ նոյեմբերին եւ 2,87 մլրդ դոլարի՝ դեկտեմբերին, ներառյալ վերջին գործարքը: Twitter-ում հարցումն անցկացնելուց առաջ Մասքին պատկանում Էր Tesla-ի բաժնետոմսերի ավելի քան 17 տոկոսը, եւ նրա բաժնի արժեքը գնահատվում Էր ավելի քան 200 միլիարդ դոլար, իսկ իր 10-տոկոսանոց փաթեթը՝ գրեթե 21 միլիարդ դոլար: Դեկտեմբերին Tesla-ի բաժնետոմսերն Էժանացել են 5 տոկոսով՝ մեկ արժեթղթի դիմաց հասնելով 966,41 դոլարի: