
Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով դասական կերպարում։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին, որն ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում, կրում է սեւ գույնի, ոտքի հատվածում բացվածքով երկարափեշ զգեստ, որը համադրել է բարձրակրունկների եւ ոճային գոտու հետ։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկն արձակել է մազերը, ընտրել արտահայտիչ շպար։ Հրապարակմանը կից նրա հետեւորդներն ու երկրպագուները բազում դրական մեկնաբանություններ են կատարել․ «Հմայիչ հայուհի»։