Դիզայներ Ֆաինա Հարությունյանը իր FAINA բրենդի նոր՝ «NY22» ամանորյա հավաքածուն ներկայացրեց բոլորովին նոր՝ վիդեո ցուցադրության ձևաչափով։
Մասշտաբայնությամբ և ձևաչափով հայկական շուկայում այն նորարարական էր։ Նախագծի շուրջ աշխատել է պրոֆեսիոնալների մի ամբողջ խումբ։ Շոուի բեմադրող ռեժիսորն Արթուր Մանուկյանն է, ով նաև Հանրային Հեռուստատեսությամբ հեռարձակվող «Դիմակահանդես» միջազգային մեգանախագծի և այս տարի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» ներկայացնող Մալենայի «Քամի-Քամի» երգի տեսահոլովակի ռեժիսորն է։
Նկարահանման գլխավոր օպերատորն Արտյոմ Աբովյանն է։ Աստղային դիմահարդար Ագա Քանքանյանն իր թիմի հետ ևս մասնակցել է նախագծին։