Շնորհիվ օգտակար ճարպաթթուների և միկրոէլեմենտների, այս մթերքներն անփոխարինելի էներգիայի աղբյուր են ուղեղի համար: Անպայման ավելացրեք այս 10 մթերքները Ձեր սննդակարգում և կտեսնեք, թե ինչպես կբարելավվի հիշողությունը և կենտրոնանալու ընդունակությունը:
Մթերքներ՝ ուղեղի աշխատանքի համար
- Դդմի սերմեր
Դդմի սերմը պարունակում է ցինկ, որն օգնում է ակտիվացնել մտավոր գործունեությունը և պահպանել հիշողությունը:
- Ընկույզ
Ընկույզը վիտամին E-ի հարուստ աղբյուր է: Վիտամին E-ն պաշտպանում է ուղեղը կործանիչ գործընթացներից և հիվանդություններից՝ կապված դրա ծերացման հետ:
- Լոլիկ
Կերեք լոլիկ և պաշտպանվեք Ալցհեյմերի հիվանդությունից:
- Կակաո
Կակաոն բարձրացնում է մարդու կոգնիտիվ հատկությունները և լավ ազդեցություն է ունենում սրտի աշխատանքի վրա: Ինչքան լավ է աշխատում սիրտ-անոթային համակարգը, այնքան ավելի շատ է ուղեղն արյան միջոցով ստանում օգտակար նյութեր:
- Յուղոտ ձուկ
Օմեգա-3 պոլիչհագեցած ճարպաթթուները, որոնք առկա են ձկան յուղոտ տեսակների մեջ, շատ դրականորեն են ազդում ուղեղի վրա և այն պահում են ակտիվ և երիտասարդ:
- Ամբողջական հատիկից մթերքներ
Այս մթերքներն օգնում են պահպանել շաքարի հավասարակշռությունն արյան մեջ: Այն կպաշտպանի Ձեր ուղեղը սնուցող նյութերի պակասից:
- Բրոկկոլի
Այս կաղամբի մեջ առկա է վիտամին K: Այն անհրաժեշտ է մարդուն մտավոր ակտիվ գործընթացների համար:
- Կանաչ թեյ
Կանաչ թեյը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ: Այս նյութերն ակտիվացնում են ուղեղի գործունեությունը և բարելավում են կենտրոնացումը:
- Սև հաղարջ
Այն պարունակում է վիտամին C: Այս վիտամինը թարմացնում է ամբողջ օրգանիզմը և օգնում է ուղեղում նոր նեյրոնային կապերի ստեղծմանը:
- Սմբուկ
Շնորհիվ սմբուկում պարունակվող հակաօքսիդանտի անտոցիանին տեսակի, մենք պաշտպանվում ենք սկլերոզի զարգացումից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը