Եթե վաղուց էիք փնտրում ունիվերսալ պայուսակ Ձեր զգեստապահարանի համար, ապա ֆրանսուհի Լեյա Սֆեզն արդեն գտել է այն։ Լակոնիկ, հարմարավետ և բավականին ընդարձակ մոդել, որը ներկայացրել է Loewe ապրանքանիը: Փարիզի ամենաոճային աղջիկներից մեկն այս աքսեսուարը կրում է թե՛ առօրյայում, թե՛ երեկոյան։ Մեկ այլ առավելություն է կայուն հիմքը և մինիմալիզմը: Եթե Լեան պատրաստվում է զբոսնել քաղաքում, ապա նա չի անհանգստանում, որ ինչ-որ բան դուրս կգա իր պայուսակից. մեծ քաղաքում դինամիկ ռիթմով ապրող յուրաքանչյուր կնոջ համար սա իսկապես կարևոր է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը