«Հարբած» ծիրաններ աղանդերի համար. բույրը կախարդական է
Advertisement 1000 x 90

«Հարբած» ծիրաններ աղանդերի համար. բույրը կախարդական է

Բաղադրիչներ

  1. Ծիրան – 10 հատ
  2. Ջուր – 0.5 բաժակ
  3. Սպիտակ գինի – 3/4 բաժակ
  4. Շաքարավազ – 2 ճ/գ
  5. Վանիլին – դանակի ծայրով

Պատրաստման եղանակը

  1. Կաթսայի մեջ խառնել գինին, ջուրը և շաքարավազը:
  2. Դնել ցածր կրակի վրա և տաքացնել մինչև շաքարավազի հալչելը:
  3. Ավելացնել կիսած ծիրանները և եփել մոտ 1 րոպե, հետո ավելացնել վանիլինը:
  4. Եփել ևս մի քանի րոպե և թողնել 3-5 ժամ:
  5. Քամել հյութը:
  6. Մատուցել յոգուրտի կամ պաղպաղակի հետ:
  7. Հիասքանչ է ավելացնել այսպիսի ծիրանները տորթերի և պիրոգների մեջ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը