Նախօրեին Նիկոլ Քիդմանի հայրենի Սիդնեյ քաղաքում տեղի է ունեցել «Լինել Ռիկարդո» ֆիլմի պրեմիերան:
Կարմիր գորգին Նիկոլը ներկայացել էր մաքսի զգեստով՝ Էտրոյից: Զգեստն ամբողջովին հյուսված է կանաչ գույնի բոլոր երանգները պարունակող թրուշաններից, մի բան, որն ավելի է շեշտում շիկահեր աստղին: Նրան ուղեկցել է ամուսինը՝ երաժիշտ Կիտ Ուրբանը:
Նշենք, որ ֆիլմը ներկայացվում է աշխարհի տարբեր մշակութային կենտրոն հանդիսացող քաղաքներում: Գլխավոր դերերում են Նիկոլ Քիդմանը և Խավիեր Բարդեմը: