Սննդաբանը թվարկել է սրտի հիվանդությունների ժամանակ արգելված մթերքները
Advertisement 1000 x 90

Սննդաբանը թվարկել է սրտի հիվանդությունների ժամանակ արգելված մթերքները

Սննդաբան և էնդոկրինոլոգ Աննա Կոնովալովան ասել է, թե ինչ մթերքներից պետք է հրաժարվեն սրտային հիվանդություններով տառապողները։ Նա կոչ է արել սննդակարգից բացառել յուղոտ և քաղցր մթերքները, փոխանցում է Лента պարբերականը։

Կոնովալովան նշել է, որ սրտի հիվանդությունների ժամանակ արգելված է ուտել ճարպոտ միս և թռչնամիս, յուղոտ կաթնամթերք և խորը վերամշակում անցած սննդամթերք։

«ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս սննդակարգում ներառել հագեցած ճարպեր՝ օրական սննդի ընդհանուր կալորիականության մինչև 10 տոկոսի չափով, իսկ տրանսճարպեր՝ մինչև մեկ տոկոսի չափով», – ասել է նա:

Բացի այդ, օրական պետք է ուտել ոչ ավելի, քան հինգ գրամ աղ։ Սննդաբանը կոչ է արել նաև նվազեցնել մեծ քանակությամբ ավելացված շաքար պարունակող մթերքների բաժինը մինչև օրական կալորիաների 5-10 տոկոսը։

«Դրանց մեջ են մտնում ոչ միայն շաքարավազը, այլև մեղրը, մուրաբաները, ջեմերը, օշարակները, խտացրած հյութերը»,- ասել է Կոնովալովան։

Բժիշկը հավելել է, որ անառողջ սրտով հիվանդներին անհրաժեշտ է սննդակարգում ներառել օրական առնվազն 500 գրամ բանջարեղեն և մրգեր, ինչպես նաև ամբողջական հացահատիկ, ցածր յուղայնությամբ կաթնամթերք, միս և թռչնամիս, ընկույզ, սերմեր։

Ձուկ և ծովամթերք պետք է օգտագործել շաբաթական առնվազն երկու-երեք անգամ։

shantnews.am