Պարզվում է, որ բոլոր ժամանակակից մեքենաներում առկա հարմար ու սիրված գործառույթը՝ նստատեղերի տաքացումը, վտանգավոր է առողջության համար։ Вести պարբերականի փոխանցմամբ՝ նման տեսակետ է հայտնել Հանրային առողջության ռուսական ասոցիացիայի նախագահ Անդրեյ Դեմինը։
Պրոֆեսորը հայտնել է, որ կոնքի տարածքում ջերմության երկարատև ազդեցությունը կարող է մրսածության պատճառ դառնալ անմիջապես ցրտին դուրս գալու դեպքում, իսկ տղամարդկանց մոտ՝ անպտղություն առաջացնել:
«Հակացուցված է տաքանալ նստատեղերի հաշվին։ Տաքացման համակարգը միայն նրա համար է, որպեսզի տհաճ զգացողություն չունենաս սառը նստատեղին նստելիս: Դա պարզապես հարմարավետության խնդիր է: Օրտանիզմում չկա որևէ օրգան, որը հարկավոր է հատուկ տաքացնել», – ասել է Դեմինը:
Երկար ժամեր վարելը, ընդհանուր առմամբ, այնքան էլ լավ չի համադրվում մարդու ֆիզիոլոգիայի հետ։ Շատերն այս անհարմարավետությանն ավելացնում են թվացյալ «հարմարավետություն»՝ տաքացվող նստատեղերի հետ միասին օգտագործելով նաև մեքենայի վառարանը։ Դա կարող է մրսածության պատճառ դառնալ մեքենայից դուրս գալիս։ Ջերմաստիճանի նման տատանումը ոչ թե ամրապնդում է, այլ սադրում օրգանիզմը։
Նստատեղերի տաքացումն ավելի վատ հետևանք կարող է ունենալ։ Ըստ Անդրեյ Դեմինի՝ տղամարդկանց համար կոնքի հատվածում երկարատև ջերմությունը կարող է անպտղության հանգեցնել։
«Պատահական չէ, որ արական սեռական գեղձերը գտնվում են մարմնից դուրս։ Ամորձիններում ջերմաստիճանը ոչ թե 36,6 աստիճան է, ինչպես ամբողջ մարմնում, այլ 2-3 աստիճանով ցածր: Միայն այդ դեպքում են բոլոր գործընթացներն ընթանում են բնականոն հունով», – ասել է պրոֆեսորը։
Բարձր ջերմաստիճանի դեպքում սերմնահեղուկի արագությունը զգալիորեն նվազում է։ Իսկ ջերմության երկարատև ազդեցությունը կարող է ամբողջությամբ դադարեցնել սպերմատոգենեզը: Պրոֆեսոր Դեմինն ասել է, որ նստատեղերի տաքացումը պետք է միացնել միայն վարելուց առաջ, մինչ մենքենայի վրայից ձյունն եք թափ տալիս և այլն։ Իսկ հենց նստում եք ղեկին, ջեռուցումը պետք է անջատվի։