
Երիտասարդ դերասանուհի, երգչուհի Դիանա Մխիթարյանը, որը հանրությանը ծանոթ է տարբեր հեռուստասերիլաներից, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր դեկտեմբերյան հմայիչ street style-ը։
Իր Instagram-ում տեղադրված կադրերում Դիանան կրում է սեւ գույնի բլուզ, շագանակագույն, լայն փողքերով տաբատ, նույն երանգի փքաբաճկոն։ Նա արձակել է ուղիղ հարդարված մազերը, նախապատվությունը տվել մեղմ շպարին։ Դերասանուհու կերպարն ամբողջական են դարձնում սպորտային գլխարկն ու փոքրիկ պայուսակը։ Հրապարակմանը կից նա հետեւորդներից հետաքրքրվել է, թե ինչպիսինն է լուսանկարը, որոնք էլ պատասխանել են՝ բազում դրական խոսքեր ուղղելով Դիանային․ «Սիրուն», «չքնաղ»։