Fendi նորաձեւության տունը վերաթողարկել է «Սեքսը մեծ քաղաքում» սերիալից հայտնի դարձած պայուսակը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Fendi նորաձեւության տունը վերաթողարկել է «Սեքսը մեծ քաղաքում» սերիալից հայտնի դարձած պայուսակը

Fendi իտալական նորաձեւության տունը վերաթողարկել է 1999թ․-ի աշուն-ձմեռ հավաքածուում ներառված պայուսակը, որը զարդարված է փայլերով։ «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի երրորդ եթերաշրջանում Քերի Բրեդշոուն զրկվել է այդ պայուսակից հանցագործի հետ բախումից հետո, հայտնում է Hypebae-ն։

Լեգենդար սերիալի սփին-օֆում Բրեդշոուի կերպարը մարմնավորող Սառա Ջեսիկա Փարքերը կրկին հայտնվում է այդ պայուսակով․ կոսյտումների հեղինակներն այդ կերպ ցանկացել են ընդգծել «նոր» եւ «հին» Քերիի ոճերի կապը։

Ապրանքանիշը կարծել է, որ ճիշտ ժամանակն է վերաթողարկել այդ մոդելը, որը ստեղծվել է հեռավոր 1999թ․-ին։ Պայուսակը թողարկվել է սահմանափակ քանակով եւ ներկայացված է Fendi-ի պաշտոնական կայքում։ Արժեքը 4300 դոլար է։

style.news.am