Սերմնահեղուկի դոնոր է այն տղամարդը, ով կամովին հանձնում է իր սերմը` կնոջ բնական կամ արհեստական սերմնավորման կամ արտամարմնային բեղմնավորման նպատակով: Որպես ռեցիպիենտ են անպտուղ ամուսնությամբ տառապող կանայք (տղամարդու պատճառով) կամ` չամուսնացած կանայք, կամ` լեզբուհիներ:
Սերմի դոնորի մասին տեղեկատվությունը, սովորաբար, լինում է սահմանափակ և գաղտնի: Ճիշտ է, որ դոնորը երեխայի կենսաբանական հայրն է, սակայն դա օրենքի ուժ չի կրում:
Դոնորական սերմն օգտագործվում է մի քանի եղանակով.
- Արհեստական սերմնավորում (ներպարանոցային կամ ներարգանդային) (Artificial insemination, intracervical or intrauterine), երբ սերմը ներարկվում է արգանդի վզիկի կամ խոռոչի մեջ,
- բնական սերմնավորում (Natural insimination), երբ սերմը ներմուծվում է սեռական հարաբերության միջոցով,
- արտամարմնային բեղմնավորում (IVF), երբ անոթի մեջ է տեղի ունենում բեղմնավորման գործողությունը:
Սերմնահեղուկի գործակալնե՞ր
Կան երկրներ, որտեղ սերմի դոնորությունն իրականացվում է գործակալների միջոցով: Այդ գործակալները գտնում են դոնորներին, որոնք պատրաստ են նվիրելու իրենց սերմնահեղուկը (թարմ վիճակում) տվյալ կազմակերպությանը, որն իր հերթին առաքում է ռեցիպիենտին։ Ամբողջ գործընթացում պահպանվում է կողմերի անանունությունը։ Այսպիսի դոնորության միջոցով հղիության ցուցանիշները տարբեր են պտղաբերության կլինիկաների կիրառված մեթոդների ցուցանիշներից, քանի որ տվյալ դեպքում սերմի տեղափոխման կամ ուշացման խնդիրները կարող են բացասական ազդեցություն ունենալ հղիության տվյալների վրա։ Այնուամենայնիվ, թարմ վիճակում սերմնահեղուկը` սառեցված սերմնահեղուկի օգտագործման նկատմամբ, կարող է ունենալ որոշ առավելություններ։ Սերմնահեղուկով զբաղվող գործակալությունները կարող են սահմանափակումներ դնել յուրաքանչյուր դոնորից ստացված հղիությունների քանակի վրա, սակայն գործնականում դժվար է այսպիսի վերահսկողությունը։ Այս գործակալությունների աշխատանքն ունի նաև որոշակի խնդիրներ՝ կապված դոնորների մոտ որոշ հետազոտությունների բացակայությամբ, ինչպիսին է՝ սեռական ճանապարհով փոխանցվող վարակները ևայլն։
Գոյություն ունեն նաև «մասնավոր» դոնորներ, որոնք ճանաչում են իրենց ռեցիպիենտներին և, սովորաբար, չեն վճարվում իրենց նվիրաբերման համար։ Մինչև սերմի ստացումը կամ սերմնավորման գործողությունը գրավոր համաձայնություն է կնքվում դոնորի և ռեցիպիենտի միջև։
Բնական սերմնավորումը սերմի նվիրաբերումն է սեռական կապի միջոցով։ Որոշ կանանց համար այսպիսի մեթոդը հաճախ գերադասելի է։
Բոլոր պարագաներում, սերմի նվիրատվությունը շատ դեպքերում համարվում է կնոջ երեխա ունենալու լավագույն և միակ միջոցը։