Քանի րոպե պետք է շարունակվի առողջ սեքսը
Advertisement 1000 x 90

Քանի րոպե պետք է շարունակվի առողջ սեքսը

Որքան պետք է շարունակվի առողջ սեռական ակտը: Այս հարցի շուրջ կարծիքները շատ տարբեր են ու նույնիսկ ծայրահեղական: Մասնագետների մի մասը նշում է, որ կարևոր է չէ սեռական ակտի տևողությունը: Կարևոր է, որ զույգը այդ ժամանակահատվածում հասնի օրգազմի, մյուս մասը նշում է, որ առողջ սեռական ակտը պետք է շարունակվի ոչ ավել քան 13 րոպե: Կան սեքսոլոգներ, որոնք նշում են, որ սեքսը կարող է շարունակվել 30 րոպեից ավել և հենց այդ ժամանակ բացի այն որ զույգերը կհասնեն օրգազմի, նաև կնպաստեն օրգանիզմի առողջացմանը: Կարծքիները, դիրքորոշումները տարբեր են ու բազմազան: Մեկ միասնական կարծիք այս մասին չկա: Սակայն մասնագետների մեծ մասը նշում է, որ առողջ սեքսը պետք է լինի ոչ պակաս քան 2 րոպե և ոչ ավել քան 13 րոպե:

Մասնագետները նշում են, որ եթե չկա էրեկտիլ ֆունկցիայի խախտում, ապա առողջ սեքսը պետք է շարունակվի 7-9 րոպե: Սեռական ֆունկցիայի որոշակի խախտումների դեպքում սեքսի տևողությունը կարող է կրճատվել մինչև 2 րոպե և նույնիսկ 30 վայրկյան: Միաժամանակ, չափից ավելի երկար շարունակվող սեռական ակտը՝ 15 րոպեից ավել, նույնպես կարող է գուժել սեռական ֆունկցիայի առողջության խախտման մասին՝ մասնավորապես տղամարդկանց մոտ (քանի որ սեռական ակտի տևողությունը պայմանավորված է հենց տղամարդու օրգազմին հասնելուց):

Ինչով է կարող է պայմանավորված լինել սեքսի երկար կամ կարճ լինելը

  • Առողջական խնդիրներով
  • Հոգեբանական խնդիրներով
  • Սեռական հարաբերություն ունենալու պարբերականությամբ ու փորձով
  • Սթրեսով

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

aroxj.am