
Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ ու ոճային կերպարում։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երկու երեխաների երիտասարդ մայրիկը կրում է բաց երանգի կոստյում, ինչը համադրել է նույն երանգի բարձրակրունկների հետ։ Արեւիկն արձակել է ուղիղ հարդարված մազերը, նախընտրել քնքուշ շպար։ Կերպարն ամբողջական են դարձնում զարդերը։ Հրապարակումը նա չի մեկնաբանել։