Մսով ձվածեղ
Advertisement 1000 x 90

Մսով ձվածեղ

Բաղադրիչներ

  1. Խոզի միս – 200 գ
  2. Կաթ – 1/2 բաժակ
  3. Ձու – 1 հատ
  4. Ալյուր – 2 ճ/գ
  5. Կարագ – 2 ճ/գ
  6. Սամիթ – 2 թ/գ
  7. Աղ, սև աղացած պղպեղ՝ ըստ ցանկության
  8. Կարմիր աղացած պղպեղ – 1 թ/գ

Պատրաստման եղանակը

  1. Միսն աղալ:
  2. Ձուն հարել, ավելացնել մանր կտրատված սամիթը, ալյուրը, կաթը, աղը, խառնել և ավելացնել մսին:
  3. Կարագով պատված տապակի մեջ լցնել միսը: Երբ զանգվածը պնդանա, դնել ջեռոցի մեջ և եփել, մինչև պատրաստ լինելը:
  4. Պատրաստի ձվածեղի վրա կարմիր աղացած պղպեղ լցնել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը