Սննդաբանը թվարկել է 4 քայլ՝ առանց մարզվելու և սննդակարգերի նիհարելու համար
Advertisement 1000 x 90

Սննդաբանը թվարկել է 4 քայլ՝ առանց մարզվելու և սննդակարգերի նիհարելու համար

Հնդիկ սննդաբան Ազրա Խանը նշել է չորս պարզ քայլ՝ առանց սննդակարգերի և առանց մարզվելու նիհարելու համար: Лента պարբերականի փոխանցմամբ՝ նա Instagram-ի իր էջում թվարկել է իր մեթոդները։

Սննդաբանը կարծում է, որ նիհարելու և մարզավիճակը պահպանելու համար պետք չէ ինքներդ ձեզ շատ նեղություն պատճառեք։ Նրա կարծիքով, կարևոր է լսել օրգանիզմի ցանկությունները, ոչ թե հետևել նորաձև սննդակարգերի։

Նախևառաջ Խանը խորհուրդ է տալիս ուտել միայն քաղցած ժամանակ։ Պետք չէ նախաճաշել, ճաշել կամ ընթրել միայն այն պատճառով, որ ուտելու ժամանակն է:

Նիհարելու և գիտակցաբար սնվելու համար երկրորդ քայլը բժիշկն անվանել է ժամանակին կանգ առնելու կարողությունը: Նրա խոսքով, հարկավոր է հագեցվածության զգացում ունենալուն պես անմիջապես վեր կենալ սեղանից։ Խանը հավելել է, որ շատերը շարունակում են իներցիայով սնվել, քանի որ նրանց դուր է գալիս ճաշատեսակի համը, սակայն նման կերպ վարվել պետք չէ։

Ավելի լավ հասկանալու համար, թե երբ եք հագենում, սննդաբանն առաջարկում է դիմել երրորդ հնարքին՝ մանրակրկիտ ծամել յուրաքանչյուր կտորը և վայելել համի բոլոր երանգները։

Եվ վերջինը, պետք է ուտել այն, ինչ ձեզ դուր է գալիս, այլ ոչ թե այն, ինչ պարտադրում են ուրիշները: Եթե ձեր շրջապատում բոլորը հետևում են կետո-սննդակարգի կամ պալեո-սննդակարգի, պետք չէ կուրորեն ընդօրինակել նրանց:

shantnews.am