Հոնկոնգցի նկարիչ Վիկտոր Վոնգը ԱԲ-ին սովորեցնել է նկարել չինական ավանդական գեղանկարչության (Guohua) Xieyi (սիեյի) ոճով։ Չինական ավանդական գեղանկարչության մեջ գոյություն ունի երեք հիմնական ոճ՝ gongbi, xieyi և այս երկուսի համադրությունը։
Նկարչից պահանջվել է շուրջ երեք տարի ռոբոտին ծրագրավորելու համար։ ԱԲ-ն կարողանում է որոշել լանդշաֆտի համար լավագույն անկյունը, իսկ նկարելու համար օգտագործում է մարդոիդ ռոբոտներին բնորոշ ձեռք։
«Ես ԱԲ-ին վերաբերվում եմ որպես ուսանողի՝ մարզելով նրան այնպես, որ նա զարգացնի սեփական ոճը, և ոչ թե պատճենի նկարիչների գործերը։ ԱԲ-ի որոշումներն ինքնավար են դարձել, նրա նկարած լանդշաֆտների ձևն այժմ անկանխատեսելի է նույնիսկ ինձ համար»,- ասել է Վոնգը։
Հրապարակման է պատրաստել ita.am-ը