Բաղադրիչներ
- Հավի լյարդ – 200 գ
- Թարմ շամպինիոն – 200 գ
- Պահածոյացված կանաչ ոլոռ – 100 գ
- Մարինացված վարունգ – 2 հատ
- Գազար – 1 հատ
- Սոխ – 1 հատ
- Բուսայուղ – 2 ճ/գ
- Աղ
Պատրաստման եղանակը
- Սունկը լվանալ, մաքրել, չորացնել, խորանարդաձև կտրատել, տապակել բուսայուղով և մանր կտրատված սոխի հետ:
- Լյարդը եփել մինչև պատրաստ լինելը և սառեցնել՝ թողնելով արգանակի մեջ:
- Լյարդը խորանարդաձև կտրատել և լցնել թասի մեջ:
- Լյարդին ավելացնել խորանարդաձև կտրատված մարինացված վարունգը և եփած գազարը:
- Ավելացնել տապակած սունկը և ոլոռը:
- Խառնել, ավելացնել մայոնեզ, նորից խառնել:
- Պատրաստի աղցանը լցնել համապատասխան սպասքի մեջ, զարդարել կանաչիով, մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը