Հնդիկ սննդաբան Նմամի Ագարվալը նշել է ձմռան ամենաարդյունավետ դիետան: Այս մասին գրում է The Indian Express-ը։
Նա ասել է, որ ձմռանը մարդիկ պակաս ակտիվ են, քան ամռանը: Հետևաբար, մարմինն ավելի քիչ էներգիա է այրում: Իսկ եթե այդ դեպքում շարունակեք սնվել հին ձևով, ապա գիրությունն ապահովված է։
Այս բացահայտումների հիման վրա Ագարվալը խորհուրդ է տալիս վերափոխել սննդակարգը, որպեսզի այն համապատասխանի ֆիզիկական ակտիվությանը: Բավական կլինի օրական 2.5 հազար կիլոկալորիան նվազեցնել առնվազն երկու հազարի։
«Այդպիսով դուք սովից չեք մահանա ու, որ ամենակարևորն է, կկարողանաք վայելել ձեր սննդակարգը»,- ասել է սննդաբանը։
Պատրաստեց Անի Գաբուզյանը