Բաղադրիչներ
- Կակաոյի փոշի – 1.5 ճ/գ
- Կաթ – 300 մլ
- Չիլի պղպեղ – 2 գ
- Դարչին – 1/4 թ/գ
- Մեղր – 1 ճ/գ
- Աղացած մշկընկույզ – 1 պտղունց
Պատրաստման եղանակը
- Կաթը լցնել փոքր կաթսայի մեջ և տաքացնել թույլ կրակի վրա, չեռացնել:
- Կակաոյի փոշին լցնել բաժակի մեջ, խառնել չիլիի, դարչինի և մշկընկույզի հետ։ Ավելացնել տաք ջուր, խառնել. պետք է ստացվի միասեռ զանգված:
- Չիլի պղպեղն անցկացնել մանր քերիչով: Համեմունքների զանգվածը և մեկ պտղունց չիլին ավելացնել կաթին, լավ խառնել: Հասցնել եռման աստիճանի, ավելացնել շաքարավազ կամ 1 թ/գ մեղր։ Քամել և լցնել բաժակի մեջ։
Պատրաստեց Անի Գաբուզյանը