ԱՄԱՆ լուսնի դից, կամ դիցուհի, որով չափում էին ժամանակը, ամանակը դա հենց ժամանակն է /հավանական է անսեռ/ մթա 3-րդ հազարամյակից այն մտել է տարբեր երկրների պանթեոն և փոխել անունը։ Շամուհայ, Շպանզաշեպա,Քուշու, Նանա, Երիխ, Արմա, վերջինս հուրիական է և նման է Ամանորի։
Տարվա ամենաերկար գիշերը դեկտեմբերին է, իսկ լիալուսինը դեկտեմբերին տարբեր օրեր է ընկնում, օրինակ այս տարի դեկտեմբերի 19 էր։ Ըստ խեթահուրիական առասպելի այդ գիշեր Ամանորը, կամ Արման /Արմեդումնոս/ Շամուհայը = որ նշանակում է գիշերվա հանճար, իսկ որոշ լեզուներով թարգմանել են գիշերվա աստվածուհին սպիտակ շորերով իջնում է երկրի վրա և երազանքներ իրականացնում։ Ըստ հուրիախեթական արձանագրությունների կարող ենք թվարկել այն գույներն ու իրերը, որով Արման իջնում էր երկիր- թանկարժեք մետաղներ, փղոսկրյա սանրեր, երաժշտական գործիքներ, բրոնզե ավազան, աթոռներ և գահեր, սեղաններ, բրդյա գորգեր հինգ գույնով, լազվարդ, սարդ /սերդոլիկ/ լուսնաքար/օրթոկլազ/, կամ Սրանաքար,ալաբաստր, լեռնային բյուրեղապակի ՎԱՆԱԿՆ= Վանի քար, որ ըստ լեգենդի գերսառեցված սառույցն է, որը մեկընդմիշտ կորցրել է հալչելու ընդունակությունը։ Այսպիսով մի փոքր գույներ եմ տվել Ամանորին / Արմա/ և ստացել Ձմեռ Պապի…
Սուքիաս Թորոսյանի ֆեյսբուքյան էջից