Հաղորդավաուհի Նազենի Հովհաննիսյանը քույրերի` Սուսաննայի և Էդիտայի հետ լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում։
Նկարին կից նա գրել է, որ դեկտեմբերի 29-ը իր ծնողների ամուսնության օրն է ու վերջիններիս ողջ լինելու պարագայում կնշեին «ոսկե հարսանիքը»։
«Բարի լույս… այս օրը Հայրս ու Մայրս ամուսնացան… ու, եթե ողջ լինեին, հաստատ կնշեինք նրանց ոսկե հարսանիքը՝ Նրանց հետ միասին: իմ կարոտի օվկիանում փայլող փարոս են Ծնողներս՝ պահպանող, ուղղորդող, մոլորություններից պաշտպանող:
Ամենամեծ հարստությունն ու ժառանգությունն են թողել. ՔՈւՅՐԵՐԻՍ:
Իմ Մոլորակն են նրանք: Շարժող ուժն ու իմ ապրելու ուժը:
Երեքով, որ հավաքվում ենք լրիվ ատոմային ռումբի էֆեկտ ունենք…
Էներգիայի անսպառ աղբյուր ու ամեն մեկս ՄԵՐ կարծիքին ու դիքորոշմանը:
Խեղճ մեր տղամարդիկ…
Ապրեք իրարով ու ուժեղ մնացեք իրարով:
Անմնացորդ սերս են Քույրերս:
Սուսաննա
Էդիտա
Նազենի
Հ.Գ. Նշեք ձեր պայծառներին… ու մի զլացեք ասել, որ սիրում եք նրանց:
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ երիցս՝ նման Ընտանիքի համար»։