Գիտնականները պարզել են, որ տղամարդու անպտղությունը բուժելի է
Advertisement 1000 x 90

Գիտնականները պարզել են, որ տղամարդու անպտղությունը բուժելի է

ԱՄՆ մի խումբ գիտնականներ հայտարարել են, որ գտել են տղամարդու անպտղությունը բուժելու արդյունավետ տարբերակը:

Համաձայն գիտնականների՝ որպես բուժման մեթոդ կարող են կիրառվել մաշկի բջիջները, որոնց վերամշակման արդյունքում մասնագետները դրանց հիման վրա կարողացել են սպերմատոզոիդներ պատրաստել, որոնք էլ կփոխարինեն տղամարդու սպերմատոզոիդներին այն դեպքում, եթե դրանք արդեն կենսունակ չեն:

Նշենք, որ այս ուղղությամբ գիտնականներն արդեն մի շարք հետազոտություններ իրականացրել են, որոնց որպես կամավորական մասնակցել են ի ծնե գենետիկ խնդիրներ ունեցող տղամարդիկ: