Balmain-ի ստեղծագործական տնօրենը հագուստի հավաքածու է ստեղծել Barbie տիկնիկների համար (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Balmain-ի ստեղծագործական տնօրենը հագուստի հավաքածու է ստեղծել Barbie տիկնիկների համար

Balmain-ի ստեղծագործական տնօրեն Օլիվիե Ռուսթենը հագուստի հավաքածու է թողարկել, որը ստեղծվել է հատուկ Barbie-ի համար։ Դրանում ներառված է 50 ունիսեքս առարկա Հավաքածուն ամբողջությամբ կթողարկվի հունվարի 13-ին, հայտնում է WWD-ն։

«Դա ոչ միայն իմ երազանքն է որպես դիզայներ, այլեւ որպես երեխա, հասկանո՞ւմ եք։ Այն, որ ես կարող եմ այսօր հավաքածու ստեղծել Բարբիի հետ, ցույց է տալիս, թե ինչպես է փոխվել աշխարհն ու որքան հաճելի է ազատ լինել ինքդ քեզ առանց՝ առանց դատապարտվելու»,- հայտնել է Օլիվիե Ռուստենը, որին մանուկ հասակում արգելում էին խաղալ տիկնիկով։

Հավաքածուում ներառված են տվիդ գործվածքով կոստյումներ, Balmain-ի մոնոգրամներով եւ Swarovski քարերով զգեստներ, ջինդե բաճկոններ եւ պիջակներ, սվիտերներ, կոմբինեզոններ, պայուսակներ, ինչպես նաեւ երեկոյան զգեստներ։ Իրերի արժեքը կազմում է 295-24 494 դոլար։

style.news.am