Բաղադրիչներ
- Հավի աղացած միս – 500 գ
- Սոխ – 1 հատ
- Ձու – 3 հատ
- Պանիր – 150 գ
- Կարագ – 2 ճ/գ
- Սխտոր – 2 պճեղ
- Մաղադանոս
- Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Խառնել հավի աղացած միսը, սոխը, սխտորը, 1 ձուն, համեմել աղով և պղպեղով:
- Միջուկի համար խառնել աղացած պանիրը, խաշած 2 ձվերը, մանր կտրատված մաղադանոսը և փափուկ կարագը:
- Ստացված ֆարշից գնդեր ձևավորել, մեջտեղում փոսիկ բացել և լցնել միջուկը:
- Տապակի մեջ բուսայուղ տաքացնել և երկու կողմերից տապակել կոտլետները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը