Հայտնի բլոգեր, սննդաբան Հեղնար Շալունցը, որը հաճախ է համեղ ու օգտակար բաղադրատոմսեր հրապարակում սոցցանցում, առաջարկում է փորձել ամենաարագ պատրաստվող թվխածքաբլիթները։ Նա պատրաստման ընթացքը տեսագրել ու տեսանյութը հրապարակել Instagram–ի իր էջում: Նրա խոսքով` ավելի հեշտ բաղադրատոմս չի լինում։ Անհրաժեշտ բաղադրիչներն են` 100 գրամ կարագ, 2 ձու, 100 գրամ շաքարավազ, 80 գրամ ընկույզ, 60 գրամ դառը շոկոլադ և 200 գրամ ալյուր։
Նախ պետք է հալեցրած կարագը խառնել շաքարավազի հետ մինչև ստացվի կրեմային զանգված: Ավելացնել 2 ձու ու շարունակել խառնել։Ապա մանրացնել ընկույզը և շոկոլադը, ավելացնել ստացված զանգվածին։ Աստիճանաբար ավելացնել այլյուրը (մաղիչով անցկացրած) ու շարունակել խառնել։ Զանգվածից փոքրիկ գնդեր գդալի օգնությամբ տեղափոխել ջեռոցի տարրայի մեջ ու թխել 15-20 րոպե 180 c տաքացված ջեռոցում։ Մատուցել սուրճի կամ թեյի հետ։