Gucci-ն Վագրի տարուն նվիրված հավաքածու է թողարկել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Gucci-ն Վագրի տարուն նվիրված հավաքածու է թողարկել

Gucci նորաձեւության տունը նոր կապսուլային հավաքածու է թողարկել, որը նվիրված է Վագրի տարուն։ Ապրանքանիշը նաեւ էքսկլյուզիվ պոպ-ափ խանութներ է բացել, հայտնում է Buro24/7-ը՝ վկայակոչելով Hypebae-ն։

Նոր հավաքածուն 1960-ականների «Flora» մոտիվի վերամշակման շնորհիվ ընդգծում է ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն Ալեսանդրո Միկելեի մոտ լինելը բնությանը։

Հավաքածուում ներառված են մետաքսյա դասական վերնաշապիկներ, հուդիներ, շապիկներ, տաբատներ եւ շրջազգեստներ, ինչպես նաեւ GG մոնոգրամով բոմբերներ։ Հավաքածուի վառ տարր են դարձել ամբողջովին էկոլոգիական ժապավենները։

style.news.am