
Մածունով շերտավոր խմոր` հաշված րոպեների ընթացքում։ Արագ շերտավոր խմորի հիանալի բաղադրատոմս: Պահանջվում է շատ քիչ ժամանակ և ջանքեր: Խմորը հարմար է շերտավոր կարկանդակներ և բազմաթիվ թխվածքներ պատրաստելու համար: Անհրաժեշտ բաղադրիչներ. ալյուր՝ 400գ, կարագ՝ 200գ, կեֆիր կամ մածուն՝ 250մլ, ձու՝ 1 հատ, աղ՝ 1/2թ.գ.։ Կարող եք օգտագործել ցանկացած միջուկ:
Պատրաստման եղանակ.
Տարրայի մեջ մաղելով լցնել 400գ ալյուր, սառցարանից հանել 200գ կարագը կամ մարգարինը, անցկացնել քերիչով և խառնել պատառաքաղով, որ կարագը չհասցնի հալվել: Այժմ ավելացնել 0.5թ.գ. աղ, 250մլ մածունը, 1 ձուն և խառնել:
Խմորը պետք չէ հունցել, պարազպես անհրաժեշտ է լավ խառնել և գնդի ձև տալ: Խմորը պահել սառնարանում 3-4 ժամ: Իսկ դրանից հետո հանել սառնարանից, գրտնակել և ծալել 3 մասի, դրանից հետո էլ՝ մեջտեղից: Գրտնակել:
Այժմ խմորը պատրաստ է օգտագործման: Կարող եք անցնել թխելուն:
Բարի ախորժակ: