Բաղադրությունը․
400 գր. լյարդ (ես ունեմ տավարի, կարող եք վերցնել նաև հավի), 1/2 ոչ մեծ սոխ, 2 ձու, 2 ճաշի գդալ ալյուր, 1/3 թեյի գդալ սոդա, 1 ճաշի գդալ բուսայուղ, աղ, պղպեղ ՝ ըստ ճաշակի: Զարդարելու համար խաշած ձու և թարմ կանաչի:
Պատրաստման եղանակը․
Առաջին հերթին պատրաստեք միջուկը:
Տապակի մեջ տաքացրեք մի փոքր քանակությամբ բուսայուղ և տապակեք մանր կտրատած սոխը մինչև թեթև ոսկեգույն դառնա:
Ավելացրեք միջին չափի քերիչով քերած գազար և մանր կտրատած սունկ: Աղ, պղպեղ արեք ըստ ձեր ճաշակի և մինչև պատրաստ լինելը շոգեխաշեք կափարիչի տակ:
Զովացրեք:
Հետո պատրաստեք լյադով բլիթները:
Լյարդը և սոխը հարեք բլենդերով մինչև միատարր զանգված դառնա, կամ անց կացրեք մսաղացով: Ավելացրեք ձու, ալյուր, սոդա և բուսայուղ: Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի և լավ խառնեք:
Թավայի մեջ (24 սմ տրամագծով) մի քիչ բուսայուղ տաքացրեք, դրեք լյարդի 1/4 մասը, գդալով բլիթի ձև տվեք և տապակեք երկու կողմերից մինչև պատրաստ լինի: Նաև տապակեք ևս 3 բլիթ: