Հունվարի 11-ին ադրբեջանական զինուժը կիրառել է «Բայրաքթար՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում Վարդենիսի մերձակայքում գտնվող հայկական դիրքերի վրա հարձակվելիս։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է Միկա Բադալյանը` կից ներկայացնելով MAM-L ռումբի բեկորները, որոնք մշակվել են հատուկ Բայրաքթարի համար:
Նշվում է, որ երեկվա սադրանքի ժամանակ օգտագործվել են նաև կամիկաձե անօդաչու սարքեր, որից մեկ հայ զինծառայող է զոհվել։
«Ավելի վաղ հիշեցնեմ, որ Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հերքել էր հունվարի 11-ին Վարդենի ուղղությամբ սադրանքի ժամանակ անօդաչու թռչող սարքերի և հրետանիի կիրառումը, ինչը հակառակորդի ՊՆ-ի հերթական սուտն է»,- գրել է Միկա Բադալյանը: