3 կարեւոր սխալ, որոնք խանգարում են նիհարելուն
Advertisement 1000 x 90

3 կարեւոր սխալ, որոնք խանգարում են նիհարելուն

Որոշ կարեւոր սխալներ կարող են խանգարել նիհարելուն, հավաստիացնում է նուտրիցիոլոգ Աննա Դրոբիշեւան (Ռուսաստան)։

Ջրի պակասը

Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, առաջին սխալը խմելու ջրի անբավարար քանակությունն է։ Մասնագետի խոսքով՝ նիհարելու համար պետք է օրական առնվազն 8 բաժակ մաքուր ջուր խմել։

«Ջուրը  օրգանիզմից հեռացնում է վնասակար նյութերը եւ մթերքների մնացորդները, պակասեցնում է ախորժակը։ Մաքուր ջուրն այլ՝ կալորիական ըմպելիքներով մի փոխարինեք»,- ասել է մասնագետը։

Ճարպերի պակասը

Երկրորդ սխալը սննդաբաժնում ճարպերի պակասն է։ Մասնագետի խոսքով՝ նիհարող մարդիկ վախենում են ճարպեր օգտագործել դրանց բարձր կալորիականոության պատճառով։ Բայց առանց բավարար քանակությամբ ճարպերի ճարպը լուծող վիտամինները չեն յուրացվում, ինչը հանգեցնում է առողջական լուրջ խնդիրների։ Մասնագետի խոսքով՝ նիհարողների համար շատ ավելի կարեւոր է կրճատել ածխաջրերի քանակը, ոչ թե ճարպերի։

Սպիտակուցի պակասը

Նիհարելուն, մասնագետի խոսքով, խանգարում է նաեւ սննդաբաժնում սպիտակուցի պակասը։ Բանն այն է, որ սպիտակուցը կարեւոր դեր է խաղում մկանային զանգվածի պահպանման եւ մարմնի ճարպային զանգվածի այրման գործում։ Մասնագետի կարծիքով՝ սպիտակուցները պետք է կազմեն ափսեի մոտ ¼-ը։

news.am