Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին սեւ հագուստ է կրում։ Մարիամն արձակել է մազերը, նախապատվություն է տվել բնական շպարին, որն ընդգծել է գեղեցկությունը։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել է Ծաղկաձորում։ Դերասանուհու հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել․ «Կրակ»։