Հունվարի 18-ին Նյու Յորքի նահանգում կյանքի 74-րդ տարում մահացել Է Vogue հանդեսի նախկին գլխավոր խմբագիր Անդրե Լեոն Թելլին: Այդ մասին հայտնել Է TMZ պորտալը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Նրանց տվյալներով՝ խմբագիրը մահացել Է հիվանդանոցում, մահվան պատճառը չի ճշտվում: Թելլին Vogue-ում հանգուցային դեմք Էր 1980-ական – 1990-ական թվականներին: 1988 թվականին նա զբաղեցրել Է ստեղծագործական տնօրենի պաշտնը:
Թելլին նաեւ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի ոճաբանն Էր, նշում Է TMZ պորտալը: